Կարիբյան ավազանում և ԱՄՆ-ի հարավ-արևելքում ավերիչ «Իրմա» փոթորիկի հետևանքով առնվազն 81 մարդ է զոհվել, հայտնում է Корреспондент-ը:
Հաղորդվում է, որ այդ թվի մեջ մտնում են ինչպես անմիջապես փոթորիկի պատճառով, այնպես էլ դրա հետևանքներից զոհվածները: Զոհերի կեսից ավելին եղել են Կարիբյան ավազանի կղզիներից:
Հիշեցնենք, լրատվամիջոցների տվյալներով «Իրմա» փոթորիկը 300 մլրդ դոլարի վնաս է հասցրել: