Ադրբեջանը և միջազգային նավթային կոնսորցիումը կհամագործակցեն մինչև 2050թ.

21:07     14 սեպտեմբերի, 2017

«Բրիթիշ Փեթրոլիում»-ը (British Petroleum, BP) և ՍՈԿԱՐ (SOCAR) ադրբեջանական ընկերությունն այսօր կնքել են փաստաթուղթ, որով 1994 թվականին ստորագրված և 2024-ին սպառվելիք համագործակցության պայմանագիրը երկարաձգել են մինչև 2050 թվականը, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը:

«Բրիթիշ Փեթրոլիում»-ը ղեկավարում է 9 երկրներ ներկայացնող ընկերությունների կոնսորցիումը, որը նավթ է արդյունահանում Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթահանքերում:

Իլհամ Ալիևն այսօր պայմանագրի երկարաձգման արարողության ընթացքում ասել է, որ նոր փաստաթուղթն ավելի բարենպաստ է Ադրբեջանի համար:


© armedia.am