Յունկերը չի բացառել անկախանալուց հետո Կատալոնիայի անդամակցությունն ԵՄ-ին

17:55     14 սեպտեմբերի, 2017

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը չի բացառում, որ անկախանալուց հետո Կատալոնիան կարող է դառնալ ԵՄ անդամ: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости –ն, եվրոպացի պաշտոնյան հայտնել է եվրահանձնաժողովի կողմից հեռարձակվող հարցազրույցի ժամանակ:

«Եթե Կատալոնիան երբևէ դառնա անկախ, մենք կհարգենք այդ ընտրությունը: Սակայն Կատալոնիան քվեարկության հաջորդ օրը չի կարող դառնալ Եվրամիության անդամ: Կատալոնիան կանցնի անդամակցության գործընթացով, ինչպես 2004 թվականից հետո ԵՄ անդամ դարձած պետությունները», - հայտարարել է Յունկերը:


© armedia.am