Եվրամիությունը լքելու Մեծ Բրիտանիայի որոշումն արդեն անցյալ է, իսկ Եվրամիությանն անհրաժեշտ է նայել ապագային: Այս մասին YouTube-ի օգտատերերին տված առցանց հարցազրույցում նշել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
«Կարծում եմ այս թեման պետք է ավելի շատ մտահոգի Մեծ Բրիտանիային, քան ԵՄ-ին: Brexit-ն ապագա չէ, այլ արդեն անցյալ, իսկ մենք ցանկանում ենք նայել ապագային», - ասել է նա:
Եվրահանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ Բրյուսելը և Լոնդոնը կգան փոխշահավետ համաձայնագրի: «Կլինի գործարք: Ես չեմ ցանկանում պատկերացնել իրավիճակ, որի դեպքում Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն առանց գործարքի», - նշել է Յունկերը: