Եվրամիությունը 2016 թվականին ենթարկվել է 4 հազար կիբեռհարձակման, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
«Կիբեռհարձակումների քանակն անընդհատ ավելանում է: Անցյալ տարի դրանք եղել են 4 հազար: Դրանք եղել են այդ թվում նաև գումար վճարելու պահանջով: Դա ուղղակի շանտաժ է», - հայտարարել է Յունկերը:
Նախօրեին Եվրախորհրդարանում ծրագրային ելույթի ժամանակ Յունկերն առաջարկել էր ստեղծել Կիբեռպաշտպանության եվրոպական գործակալություն: