Հյուսիսային Կորեան հերթական հռթիռն է արձակել Ճապոնիայի ուղղությամբ, հայտնում է ճապոնական NHK հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ հյուսիսկորեական հրթիռը, թռչելով Ճապոնիայի տարածքով, ընկել է Հոկայդո կղզու Էրիմո հրվանդանից 2 հազար կմ հեռավորության վրա:
Ճոպանիայի իշխանությունները մի շարք հյուսիսարևելյան նահանագների բնակչությանը կոչ են արել թաքստոցներ գնալ: