Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել՝ արդարադատությանը խոչընդոտելու և շորթման վերաբերյալ, հայտնում է Reuters-ը։
Սա նախագահի դեմ առաջադրված քրեական մեղադրանքների երկրորդ փաթեթն է` հիմնված մսի՝ աշխարհի խշորագույն վերամշակող JBS SA կոնցեռնի սեփականատերերի հայտարարության հիման վրա։ Նրանք մեղադրել են Թեմերին քաղաքական օգնության դիմաց կաշառակերության և վկաների լռությունը գնելու նպատակով դավադության մեջ։ Նախագահն անձամբ հերքում է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները։
Օգոստոսին Կոնգրեսի ստորին պալատում Թեմերի դեմ կոռուպցիայի մեղադրանքն արգելափակվել էր նրա կողմնակիցների կողմից։ Սակայն մեղադրանքներն ուժի մեջ են մնում, և դրանց կարող են հետագա ընթացք տալ, երբ Թեմերը լքի իր պաշտոնը։ Նրա նախագահական լիազորություններն ավարտվում են 2019 թվականի հունվարի 1-ին։