Սեպտեմբերի 13-ին Ստրասբուրգում ԵԽ անդամ երկրների դեսպանների մասնակցությամբ նիստի ժամանակ գլխավոր քարտուղարը Թորբյորն Յագլանդը կոչ է արել սկսել իրավական գործընթաց ընդդեմ Ադրբեջանի՝ ՄԻԵԴ որոշումը չկատարելու համար, գրում է panorama.am-ը: Սա աննախադեպ քայլ է Եվրոպայի խորհրդի 68-ամյա պատմության մեջ։
Յագլանդի միջամտությունը կապված է ընդդիմադիր առաջնորդ Իլգար Մամմադովի հետ, ով դատապարտվել է 2013թ. ցույցերին մասնակցելու պատճառով:
«Մենք չենք կարող Եվրոպայում ունենալ քաղաքական բանտարկյալներ և չենք կարող ունենալ այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը շարունակում է Մամմադովին զրկել իր ազատությունից՝ չնայած ՄԻԵԴ որոշմանը։ Ադրբեջանի համար եկել է ժամանակը լավ ու խիստ մտածելու ԵԽ անդամակցության իր պարտականությունների վերաբերյալ, և հասկանալ արդյոք նա ցանկանում է դրանք իրականացնել, թե ոչ»,- ասել է Յագլանդը։
Գլխավոր քարտուղարը ցանկանում է կիրառել ԵԽ կոնվենցիայի 46,4 հոդվածը, որը կարող է հանգեցնել մարդու իրավունքների այս կառույցից Ադրբեջանը հեռացմանը։ Այս «միջուկային» տարբերակը նախկինում երբեք չի կիրառվել: