ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Դանա Ռոհրաբաքերը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմին՝ առաջարկելով ներում շնորհել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Դրա դիմաց վերջինս կարող է տեղեկատվություն տրամադրել՝ ապացուցող, որ ՌԴ—ն չի միջամտել ամերիկյան ընտրություններին։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։
Թերթի տվյալներով, այդ մասին կոնգրեսականը զրուցել է Սպիտակ Տան ղեկավար Ջոնոն Քելլի հետ։ Նա հայտնել է, որ Ասանժը կարող է կրիչներ ներկայացնել, որոնք ցույց կտան, թե ով է կոատրել Դեմոկրատական կուսակցության էլ․ փոստերը 2016թ․ ընտրությունների ժամանակ։
Այդ զրույցի մասին տեղեկատվությունը հաստատել են նաև Թրամփի աշխատակազմի ներկայացուցիչները։