ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո առաջարկել է անջատել ինտերնետը:
«Անհաջողակ-ահաբեկիչների հետ անհրաժեշտ է ավելի կոշտ վարվել։ Իրենց շարքեր մարդկանց գրավելու հիմնական գործիքն ինտերնետն է, մենք պետք է անջատենք այն և կիրառենք ավելի լավ», - Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, սեպտեմբերի 15-ի առավոտյան Լոնդոնի մետրոյի «Փարսոնս-Գրին» կայարանում պայթյուն էր տեղի ունեցել, ինչ արդյունքում տուժել էր 29 մարդ: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: