Հայաստանի և Իրանի միջև մշակութային «կամուրջներ ծրագրի» շրջանակներում Թեհրանում «Կուկունեան» հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի երաժշտական խմբի համերգը, որին մասնակցեցին նաև թեհրանահայ դպրոցական երաժիշտներ:
Ինչպես փոխանցում է «Ալիք» օրաթերթը, պատանի երաժիշտները կատարեցին Կոմիտասի, Բեթհովենի, Չայկովսկու, Ահարոնյանի և Խաչատրյանի ստեղծագործությունները:
Համերգի նպատակն է երկու ժողովուրդների միջև մշակութային կամուրջներ ստեղծելը և երիտասարդության համար նոր հորիզոններ ուրվագծելը:
«Հավատացած եմ, որ նման մոտեցումներով ավելի դյուրին և մատչելի կլինի նպաստավոր ենթահող պատրաստել երկու ժողովուրդների նոր սերունդներին ծանոթացնելու առիթների համար», - այս կապակցությամբ նշել է իրանական կողմի համադրող, մաեստրո Ռազմիկ Օհանյանը: