Երևանում սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովին մասնակցում է նաև Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը, հայտնում է «Արցախպրես»-ը:
Վերջինս լրագրողների հետ զրույցում նշել է, որ «ուրախ է, որ Հայաստանում է»: Կարո Փայլանը հրաժարվել է պատախանել այլ հարցերի:
Նշենք, որ սա Փայլանի առաջին այցն է Հայաստան: