Թուրքիայի կառավարությունը մտադիր է փոխել դպրոցական կրթական ծրագիրը: Մասնավորապես, 2018/2019 թթ. ուսումնական տարվա կենսաբանություն առարկայի ծրագրից դուրս կգա Դարվինի տեսությունը, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
Ստացվում է, որ ընթացիկ ուսումնական տարին կլինի վերջինը, երբ թուրք աշակերտներին Դարվինի տեսություն կսովորեցնեն: Պետք է նշել, որ սա հետ մեկտեղ թուրքական կառավարությունը մտադիր է ևս 170 թեմա դուրս բերել դպրոցական դասագրքերից:
Պաշտոնական Անկարայի կողմից նախատեսվող կրթական փոփոխությունները մեծ դժգոհություն են առաջացրել: Քննադատները գտնում են, որ դպրոցական կրթությունն այդպիսով կհարմարեցվի «պետական պահպանողական գծին»՝ հիմնված իսլամի սյուներին: