Իսպանիայի կառավարությունը ամեն կերպ փորձում է խափանել Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին նախատեսված անխակության հանրաքվեի անցկացումը: Ընդ որում, իրավական հիմնական միջոցները կիրառելուց հետո Մադրիդը սկսել է պարտիզանական պայքարը Կատալոնիայի իշխանությունների դեմ:
Այսպես, Սահմանադրական դատարանի կողմից այս կապացությամբ կատալոնական իշխանությունների ընդունած բոլոր փաստաթղթերը կասեցնելուց հետո Իսպանիայի կենտրոնական իշխանությունները փորձում են Բարսելոնայի վրա այս հարցում ճնշում գործադրելու ավելի արդյունավետ միջոցներ գտնել: Մասնավորապես, Իսպանիայի ազգային գվարդիան խուզարկություններ է իրականացում տպագրություններում՝ քվեաթերթիկները, քարոզարշավի նյութերը, պաստառները հայտնաբերելու և ոչնչացնելու ուղղությամբ: Մադրիդը փակել է Կատալոնիայի հանրաքվեի քարոզչության համար ստեղծված հատուկ կայքը: Ճնշում է գործադրվում պետական ծառայողների վրա՝ հանրաքվեին չմասնակցելու համար: Իսպանիայի կառավարությունն իր վրա է վերցրել ինքնավարության ծախսերը վերահսկելու գործառույթը, որը նախկինում գտնվում էր Կատալոնիայի իշխանությունների ձեռքում, որպեսզի թույլ չտա, որ թեկուզ մեկ եվրո ծախսվի հանրաքվեի ֆինանսավորման համար: El Mundo թերթն, իր հերթին, հայտնել էր, որ կենտրոկան կառավարությունը կարող է դիմել դատական իշխանություններին՝ քվեարկության տեղամասերում էլեկտրաէներգիան անջատելու համար, եթե հանրաքվեն կանխելու Մադրիդի փորձերը տապալվեն:
Այս կապակցությամբ հետաքրքիր է, որ Իսպանիայի սահմանադրութան համաձայն նման պարագայում Մադրիդն իրավունք ունի ուժ կիրառել կամ ուղիղ կառավարում սահմանել Կատալոնիայում, սակայն նման կտրուկ միջոցներ չեն նախատեսում:
Սոցհարցումների համաձայն, կատալոնացիների հիմնական մասը դեմ է Իսպանիայից միակողմանիորեն անկախանալուն, ընդ որում ինքնավարության բնակչության 75 տոկոսն աջակցում է անկախության հանրաքվեի անցկացմանը:
Մադրիդում մտավախություն ունեն, որ կոշտ միջոցառումներ ձեռնարկելու դեպքում հանրաքվեն կլինի անխուսափելի, իսկ դրա արդյունքներն՝ աղետալի Մադրիդի համար: