Շվեյցարիայի կոյուղում հայտնաբերվել են տասյակ հազարավոր եվրոներ: 500 եվրո անվանական արժեքով թղթադրամները հայտնաբերվել են UBS բանկի ժնևյան բաժանմունքի և հարակից 3 ռեստորանների զուգարաններում, հայտնում է BBC-ն։
Թղթադրամները, որոնցից շատերը մկրատով կտրատված են եղել, հայտնաբերվել են մի քանի ամիս առաջ, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։
Միջադեպից հետո խողովակների մաքրման վրա ծախսվել է մի քանի հազար շվեյցարական ֆրանկ։
Դրամանիշների ոչնչացումը կամ վնասումը Շվեյցարիայում հանցագործություն չի համարվում, սակայն տեղի դատախազությունը հաստատել է, որ պատրաստվում է հետաքննել այդ տարօրինակ հայտնագործությանը նախորդած հանգամանքները։