Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքում` ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում, հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի, գործադիր տնօրեն Բրայան Արդունու և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին և մեր հանրապետությունում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի դերը տարբեր հարթություններում Արցախին սատարելու գործում՝ բարձր գնահատելով կազմակերպության հայրենանվեր և արհեստավարժ ծառայությունը: