Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու ծրագրերի մասին լուրը հաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը, գրում է NEWS.am-ը:
Շեֆերը հայտնել է, որ ինքը և մնացած համանախագահները սեպտեմբերի 18-ից ամբողջ շաբաթ Նյու Յորքում են լինելու Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կազմակերպելու համար: Նա չի հստակեցրել, թե հանդիպումը կոնկրետ երբ է տեղի ունենալու: