ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «հիմնովին ոչնչացնել» Հյուսիսային Կորեան, եթե Փհենյանը չդադարեցնի իր միջուկային և հակահրթիռային փորձարկումները` Կիմ Չեն Ընին անվանելով «հրթիռային մարդ», ով ինքնասպանության առաքելություն է կատարում, հաղորդում է Sputnik News-ը:
«Մենք Հյուսիսային Կորեան հիմնովին ոչնչացնելու համար այլընտրանք չունենք», - ասել է Թրամփը` առաջին անգամ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
Ամերիկացի առաջնորդը կոչ է արել Միավորված ազգերի կազմակերպության անդամներին միավորել ուժերը Կիմ Չեն Ընի ռեժիմը մեկուսացնելու համար: