Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը կարծում է, որ ապօրինի արտագաղթի հարցը պետք է լուծվի՝ Երկրի բոլոր բնակիչների համար «ունիվերսալ» քաղաքացիություն ներդնելու միջոցով: Նմանատիպ հայտարարությամբ վերջինս հանդես է եկել ՄԱԿ ԳԱ –ում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Բոլիվիան քննադատում է պատերի կառուցումն ու այնպիսի օրինագծերի մշակումը, որոնք միգրացիան հանցագործություն են համարում»: Դրա համար մենք առաջարկում ենք ունիվերսալ քաղաքացիություն ստեղծել: Այսօրվա սոցիալական և միգրացիոն ճգնաժամի աղբյուրները, որոնք բխում են եկամտային և սպառողական մրցավազքից, նպաստում են անհավասարության աճին և կործանում են մայր երկիրը: Չի կարելի միգրանտին վերագրել տնտեսական ճգնաժամի կամ անկայունության պատճառները»,- նշել է Մորալեսը:
Նրա խոսքերով, չի կարելի թույլ տալ, որպեսզի միգրանտներին հանցագործների նման վերաբերվեն: «Ոչ մի միգրանտ չի համարվում անլեգալ: Որոշ կառավարություններ չեն ուզում ձերբազատվել այդ երևույթի կառուցվածքային պատճառներից՝ պատերազմներից, կլիմայական փոփոխությունների հետևանքներից, կամ տարբեր երկրների միջև տնտեսական անհամաչափությունից: Փոխարենը հայտարարում են իրենց միգրացիոն քաղաքականության նոր սահամանափակումների, մասսայական արտաքսումների և պատերի կառուցման մասին»,- հավելել է Բոլիվիայի նախագահը: