Անգլիայում և Ուելսում նորածին աղջիկների ամենատարածված անունների շարքում Օլիվիա անունն առաջին տեղում փոխարինել է Ամելիային, փոխանցում է BBC-ն:
Ազգային վիճակագրական վարչության տվյաներով՝ տղաների անունների շարքում առաջին տասնյակում է հայտնվել Մուհամմեդ անունը, որն 8-րդ տեղում է: Անցյալ տարի Անգլիայում և Ուելսում 3908 տղաների այդպես են անվանակոչել:
Տղաների անունների առաջին հնգյակը գլխավորել է Օլիվերը, երկրորդ հորիզոնակում է Հարրին: Տարածվածությամբ երրորդն է դարձել Ջորջը: Հնգյակը եզրափակում են Ջեք և Ջեյքոբ անունները:
Կանանց անունների շարքում առաջատարը Օլիվիան և Ամելիան են: Երրորդ տեղում է Էմիլին, չորրորդ՝ Այլան, հինգերորդ՝ Ավան: