Հայաստանի երրորդ հանրապետությունը ծնվեց բարդ պայմաններում. 1988 թվականին սկսված Արցախյան շարժումը 1990 թվականին վերաճեց պատերազմի: Ինչևէ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը քվեարկեց հանուն Հայաստանի անկախ ապագայի: Այդ ընթացքում շարունակվող պատերազմը լուրջ վնաս հասցրեց մեր նորանկախ պետությանը՝ կանգնեցնելով այն էներգետիկ ճգնաժամի և տնտեսության քայքայման լուրջ վտանգի առջև: Չնայած անցյալի բոլոր դժվարություններին, մենք պահպանեցինք մեր անկախությունն ու այսօր ունենք ազատ հայրենիք՝ մեր հին ու նոր մայրաքաղաք Երևանով:
«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է ֆոտոշարք՝ անկախության 26 տարիների և մինչ այդ ընկած ժամանակահատվածի Երևանի լուսանկարներով:
Եվ չնայած տարիների հետ Երևանի կրած արտաքին փոփոխությանը, միշտ նույնն են մնում սիրելի քաղաքում մեծացող մանուկի աչքերն ու «խոհերը»: :)
Հին Երևանի նկարները վերցված են HinYerevan.com, Mediamax.am, All-Armenia.com, armlur.am կայքերից: