Մեքսիկայում գրանցված հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 286-ի: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում է գրել է երկրի Ազգային վթարա-փրկարարական ծառայության ղեկավար Լուիս Ֆելիպե Պուենտեն: Նշվում է, որ ավելի քան 200 մարդ համարվում է անհետ կորած:
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյից ոչ հեռու 7.1 մագնիտուտով երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ի երեկոյան: Երկրի իշխանությունների տվյալներով դրա արդյունքում տուժել է ավելի քան 2 հազար մարդ: