Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը դատական հայց է ներկայացրել թուրքական Yeni Şafak պարբերականի լրագրող, գրող Հայրեթին Քարամանի դեմ:
Պատճառն օգոստոսի 18-ին պարբերականում Քարամանի հոդվածն է, որը վերնագրված է թուրքական հայտնի ասացվածքով. «Գյավուրից ընկեր, իսկ խոզից կաշի չի լինում»: Այս մասին հայտնում է Արցախպրեսը՝ հղում կատարելով Ստամբուլի հայկական «Ակոս»-ին:
Փայլանի անունից Ստամբուլի հանրապետական դատախազություն մեղադրանք ներկայացրած փաստաբան Լևենթ Փիշքինը նշել է, թե իրենց մեղադրականում ընդգծված է, որ «գյավուր» (թարգմանաբար՝ ոչ մուսուլման, անհավատ) բառն օգտագործված է ոչ մուսուլման քաղաքացիներին թիրախավորելու համար:
Հանրապետական դատախազությանը տրված մեղադրականում Հայրեթթին Քարամանըի դեմ մեղադրանքներ են առաջադրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 216/1 և 216/2 կետերով՝ «Ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդել կամ նվաստացնել»: