Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը վիրավորական է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր որոշումը՝ արգելելու իրանցիների մուտքն ԱՄՆ տարածք։
«Իրանցիների հանդեպ Թրամփի կեղծ կարեկցանքն էլ ավելի շինծու է հնչում նոր, ավելի վիրավորական արգելքով, որը սահմանվել է նման նշանավոր ժողովրդի մուտքի դեմ», - գրել է Զարիֆն թվիթերյան իր էջում։
Թրամփը նոր սահմանափակումներ է մտցրել 8 երկրների քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքի համար։ Նոր ցուցակում են հայտնվել նաև Հյուսիսային Կորեան և Վենեսուելան։