ԱՄՆՆերկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Կոնգրեսի իր 7 գործընկերների հետ նամակներ է ուղարկել Կալիֆորնիայում պատմության դասագրքերի հրատարակիչերին՝ կոչ անելով դասագրքերի առաջիկա հրատարակություններում առավել մանրամասն ներկայացնել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Los Angeles Times-ը: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայ ընտրողները մտահոգություն են հայտնել՝ կապված ցեղասպանության վերաբերյալ ուսանողներին տրամադրվող խորը տեղեկատվության բացակայության հետ։
«Դա իսկապես ցանկացած ուսանողի կրթության անհրաժեշտ մաս է ՝ հասկանալու համար, թե ինչի են մարդիկ ընդունակ, ինչ հանգամանքներում է դա տեղի ունենում, և ինչպես կարելի է դրանից խուսափել ապագայում», - ասել է Շիֆը։
Կալիֆորնիայում Հայոց Ցեղասպանությունը ներառված է դպրոցական ծրագրում՝ սկսած 2014 թվականից: 2016 թվականին Գլենդելի պատմության և գրականության ուսուցիչները հատուկ վերապատրաստում անցան փորձագետների հետ՝ ավելի լավ ներկայացնելու սովորողներին Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թվականին 1,5 միլիոն հայերի ոչնչացման փաստերը: