Անկարայի համար օրենքի ուժ չի ունենալու Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի ցանկացած արդյունքն, ասվում է Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարությունում:
«Հանրաքվեի արդյունքներն օրինական ուժ չեն ունենալու ոչ միջազգային իրավունքի, ոչ էլ Իրաքի սահմանադրության տեսանկյունից», - ասվում է հայտարարությունում:
Թուրքիայի ԱԳՆ ևս մեկ անգամ ընդգծել է, որ Անկարան կձեռնարկի ցանկացած միջոցառում, եթե իր ազգային անվտանգության համար որևէ սպառնալիք լինի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անկարան փակել է Իրաքյան Քրդստանի հետ սահմանը: