Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի մասնակիցների ավելի քան 93 տոկոսն աջակցել է տարածաշրջանի անկախացմանը։ Այս մասին է վկայումը քվեների մոտ 9 տոկոսի հաշվարկը, փոխանցում է РИА Новости-ն։
Ինչպես հայտարարել է Գերագույն անկախ հանձնաժողովի նախագահը՝ անկախությանը դեմ է քվեարկել ընտրողների 6.71 տոկոսը։ Նա նշել է, որ արդյունքները կարող են փոխվել, քանի որ հաշվարկը շարունակվում է։ Պաշտոնական արդյունքները կհայտարարվեն հինգշաբթի։
Վերջին տվյալներով՝ հանրաքվեին մասնակցել է մոտ 3.3 մլն մարդ, մասնակցությունը կազմել է 72.16 տոկոս։