ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը կմասնակցի Հայաստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին: Այս մասին ՌԴ կառավարության ղեկավարը հայտարարել է փոխվարչապետերի հետ սեպտեմբերի 25-ին անցկացրած խորհրդակցության ժամանակ, հաղորդում է TASS-ը:
«Այս հարցերի քննարկումը կշարունակեմ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում, որը կկայանա Հայաստանում»,- ասել է Մեդվեդևը:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը այս մասին նշել է՝ ի լրումն Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի խոսքին, ով ընդգծել է մաքսային վարչարարության կատարելագործման անհրաժեշտությունը: