Մարտունու քաղաքապետարանի նախաձեռնությամբ և բարերար Գաստելլո Մկրտչյանի ֆինանսավորմամբ հոկտեմբերի 29-ին Մարտունի քաղաքում տեղի է ունենալու նռան փառատոն: «Արցախպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը: Նրա խոսքով՝ փառատոնի ծրագիրն իր մեջ ներառում է նռան վաճառք, ինչպես նաև նռան օշարակի, գինու, հյութի ներկայացում և վաճառք:
Ծրագրում կլինեն մի շարք մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ համերգ, ազգագրական պարեր ու խաղեր, ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք:
Մարտունու քաղաքապետը նշել է, որ փառատոնի նպատակն է խրախուսել նռան մշակմամբ զբաղվող այգեգործներին՝ վաճառելու իրենց բերքը, ինչպես նաև մեծացնելու զբոսաշրջիկների հետաքրքրությունը շրջանի նկատմամբ: «Որոշել ենք ամեն տարի հոկտեմբերի վերջին, երբ