ԱՄՆ-ը դուրս է բերել զորքերը Սիրիայի հարավի իր երկու բազաներից մեկից՝ սիրիա-իրաքյան սահմանին գտնվող Ազ-Զակֆ ռազմաբազայից: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով սիրական բանակի աղբյուրներին։ Նշվում է, որ տեղեկությունը հաստատել են Սիրիայի զինված ընդդիմությունում։
Ռուսական դիվանագիտական շրջանակներում պարզաբանել են, որ այդ գործընթացը տեղի է ունենում Դերաա նահանգում դեէսկալացիոն գոտու ձևավորման մասին Ռուսաստանի հետ ԱՄՆ պայմանավորվածության շրջանակում։
Ներկայում ԱՄՆ-ին Սիրիայում մեկ բազա է մնում՝ Աթ-Թանֆ բազան, որը գտնվում է Հորդանանի հետ սահմանին։ Սա ենթադրում է, որ ընդդիմությանն աջակցություն ցուցաբերելու ԱՄՆ հնարավորությունները զգալի կկրճատվեն: