Չեխիայի հատուկ ծառայությունները փորձում են պարզել, թե ինչպես են Ադրբեջանում հայտնվել չեխական Czechoslovak Group հոլդինգի արտադրության Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: Ինչպես հայտնի է, Չեխիան էմբարգո է պահպանում Ադրբեջան զենքի առաքման մասով, հայտնում է PanArmenian-ը՝ 420on.cz-ին հղումով:
Չեխիայի ՊՆ ներկայացուցիչ Յան Պեշեկը հայտնել է, որ վերջին տարիներին նախարարությունը դեպի Ադրբեջան ռազմական զենքի արտահանման հարց չի քննարկել: Ըստ նրա, հայտնի չէ, թե ինչպես կարող էր վերոնշյալ սպառազինությունը հայտնվել այնտեղ: