«Եվրամիության լավագույն երիտասարդ գիտնական» 29-րդ մրցույթի գլխավոր հաղթող է դարձել Չեխիան ներկայացնող 18-ամյա Կարինա Մովսիսյանը, հայտնում է «Пражский экспресс»-ը:
Այս տարի մրցույթը տեղի է ունեցել Տալինում: Մրցույթին մասնակցել է 120 գիտանական եվրամիությունից և այլ երկրներից: Հաղթողները ստանում են 3.5-7 հազար եվրո և հնարավորություն վերապատրաստվելու այնպիսի միջազգային հետազոտական կազմակերպություններում, ինչպիսիք են Միջազգային տնտեսական գործակալությունը և Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը:
Հիշեցնենք, որ Կարինա Մովսիսյանը երեք մրցանակ է ստացել Լոս Անջելեսում կայացած միջազգային մրցույթում ԴՆԹ-ի մուտացիայի և ուռուցքների բուժման համար նախատեսված RAD51 պրոտեինի մասին իր աշխատանքի համար: Երիտասարդ գիտնականը հայտնաբերել է մեխանիզմ, որը կարող է կանխել ուռուցքի զարգացումը: