ԱՄՆ-ը Սիրիայում փորձում է թույլ չտալ, որպեսզի Ասադն իր վերահսկողության տակ վերադարձնի Իրաքի հետ սահմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, ելույթ ունենալով Նյու Յորքում Ասիական միությունում:
«Կարծում եմ, այսօր առաջնահերթությունները փոխվել են, և ԱՄՆ կառավարության համար առավել կարևոր է թույլ չտալը, որ Սիրիայի կառավարությունը վերահսկողության տակ վերադարձնի Իրաքի հետ սահմանը, քան՝ ԻՊ-ին հաղթելը»,- ընդգծել է Զարիֆը։
Զարիֆի խոսքերով Իրանը հետաքրքրված է սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմամբ և ունի ԱՄՆ-ից տարբերվող նպատակներ։ «Մենք Սիրիայում ենք ոչ թե ինչ-որ մեկին աջակցելու, այլ ահաբեկիչների դեմ պայքարելու համար», - հայտարարել է Զարիֆը: