Գերմանիան ավարտել է Թուրքիա Ինջիրլիք ավիաբազայից իր զորքի դուրսբերումը: Նշվում է, որ գերմանացի վերջին զինվորականները Թուրքիան լքել են սեպտեմբերի 27-ին:
Թուրքիայում տեղակայված իր զորախումբը Գերմանիան կտեղակայի Հորդանանի Ալ-Ասրաք ռազմաբազայում՝ այդտեղից շարունակելով աջակցել միջազգային կոալիցիային Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ պայքարում:
Նշենք, որ թուրքական ավիաբազայից զորքերը հանելու Գերմանիայի որոշման պատճառը թուրքական իշխանությունների կողմից գերմանացի խորհրդարանականներին ավիաբազա այցելելու արգելքն է: Անկարան դա պատճառաբանում էր Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, այնուհետև հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող զինվորականներն Գերմանիայում ապաստան տրամադրելով: