Կալիֆորնիայի Սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն ուրախ է, որ ամերիկացի կոնգրեսականները այցելել են Հայաստան և Արցախ, փոխանցում է Արցախպրեսը:
«Ամերիկացի կոնգրեսականների այցը Հայաստան շատ կարևոր է երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Ես ևս անձամբ այցելել եմ Հայաստան և Արցախ, մոտիկից ծանոթացել եմ հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորների կյանքին: Տարածաշրջանային խնդիրների լուծման տեսանկյունից կոնգրեսականները կարող են կարևոր նշանակություն ունենալ, իսկ այցելելով ավելի լավ պատկերացում կունենան առկա խնդիրների և մարտահրավերների մասին»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է գործարարներից բաղկացած պատվիրակության այց Հայաստան, որպեսզի նրանք տեղում ուսումնասիրեն տարբեր ոլորտներ և հստակեցնեն համագործակցության հիմնական ուղիները:
«Գյուղատնտեսություն, տուրիզմ, նորագույն տեխնոլոգիաներ. այս ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա»,- ընդգծել է նա: