Մենք պետք է հասնենք փոխադրման միասնական համակարգի և մաքսային վճարների հստակեցման: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանում լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը, հաղորդում է news.am-ը:
Նրա խոսքով, ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունները շատ կարևոր դեր են խաղում միության տարածքում առկա ինտեգրացիոն գործընթացներում:
Բոլավինն ընդգծեց, որ շատ կարևոր է փոխադրվող ապրանքների մաքսային արժեքը. «ԵԱՏՄ երկրներում արտադրված ապրանքները համարվում են միության ապրանքներ և ազատ տեղաշարժ պետք է ունենան բոլոր 5 երկրների տարածքում: Այսօր որոշ կատեգորիաների ապրանքների դեպքում շարունակվում են որոշակի անհամաձայնությունները մնալ, դրա համար մենք քննարկելու ենք, թե ինչպես միավորենք մեր մոտեցումները` կապված մաքսային վճարների հստակեցման հետ: Հարցը հեշտ է թվում, սակայն շատ դժվարություններ կան: Մենք հետևողականորեն վերացնում ենք առկա անհամաձայնությունները»: