Իրանը դուրս կգա միջուկային գործարքից եթե ԱՄՆ-ը հրաժարվի համաձայնագրի պայմանները կատարելուց, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը:
«ԱՄՆ-ն ավելի լավ է պահպանի համաձայնագիրը, քանի որ Իրանի առջև կան նաև ուրիշ տարբերակներ»,- ասել է նախարարը:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը միջուկային գործարքն առաջինը չի խախտի: