Իսպանիայի ոստիկանությունը Կատալոնիայի քաղաքներից մեկում առգրավվել է մոտ 2.5 մլն քվեաթերթիկ և 4 մլն ծրար՝ նախատեսված հոկտեմբերի 1-ին ինքնավար շրջանի անկախության հանրաքվեում քվեարկության համար է, գրում La Vanguardia-ն՝ ոստիկանության իր աղբյուրներին հղումով:
Վերջինիս փոխանցմամբ իրավապահ մարմիններն առգրավվել են նաև մոտ 100 քվեատուփ: Ընկերությունն, որից առգրավվել են քվեատուփերը, պնդելիս է եղել, որ դրանք պատրաստվել են «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում քվեարկության համար:
Սեպտեմբերի 20-ին Քաղաքացիական գվարդիան արդեն առգրավել էր մոտ 10 մլն քվեաթերթիկ (մինչդեռ Կատալոնիայում ձայնի իրավունք ունի 5.5 մլն մարդ)։