Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերը չի փոխվել: Այդ մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հայտարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմը կարող է վերանայվել:
«Ես փոփոխությունների հետ կապված տեղեկատվություն չունեմ: Կճշտեմ ու կներկայացնեմ ավելի մանրամասն տեղեկատվություն, սակայն Ռուսաստանի դերը կարգավորման գործում և մեր դիրքորոշման հիմքերը չեն փոխվել», - ասել է Զախարովան։
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջարկել է Պետքարտուղարության վերակազմակերպման շրջանակներում լուծարել 30 հատուկ դեսպանների հաստիքները, այդ թվում՝ նրանց, ովքեր զբաղվում են Սիրիայի ու Մինսկի խմբում Ղարաբաղյան հակամարտությունների կարգավորմամբ։