Ֆրանսիայում հավաքածուներից մեկում գտել են ածուխով արված էսքիզ, որում ենթադրաբար պատկերված է մերկ «Մոնա Լիզան», հայտնում life.ru-ն:
Լուվրի փորձագետներն ենթադրում են, որ էսքիզը նկարված է Լեոնարդո Դա Վինչիի կողմից: Արվեստաբան Մաթյե Դելդիկը կարծում է, որ այն նախապատրաստական աշխատանք է յուղանկարի համար:
Վարկածներից մեկի համաձայն Դա Վինչիի ձեռքին է պատկանում էսքիզի միայն մի մասը: Նշվում է, որ Դա Վինչին եղել է ձախլիկ, իսկ էսքիզի մի մասն ակնհայտորեն նկարված է աջ ձեռքով:
Ամեն դեպքում, այն, որ էսքիզը պատկանում է Դա Վինչիի ստուդիային, անվիճելի է:
Ամենատարածված վարկածի համաձայն «Մոնա Լիզա» հայտնի կտավում պատկերված է ֆլորենցիացի պաշտոնյայի և կտորեղենի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինը՝ Լիզա Գերարդինին:
AFP / ALAMY