Ստամբուլի նոր քաղաքապետ է դարձել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Մևլութ Ույսալը:
Քաղաքապետարանի խորհրդում տեղի ունեցած ընտրության արդյունքում Ույսալը ստացել է 179 ձայն: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստացել է 125 ձայն, հաղորդում է թուրքական «Հյուրիեթ»-ը:
Ընտրությունները տեղի են ունեցել Ստամբուլի արդեն նախկին քաղաքապետ Քադիր Թոփբաշի հրաժարականից հետո:
Նշենք, որ նոր քաղաքապետը 1993 թվականին եղել է Սվազի Մադըմաք հյուրանոցում ալևի մտավորականների կոտորածի կազմակերպիչների փաստաբանը։