Թուրքիայի արտգործնախարարության խոսնակն արձագանքել է թուրք մտավորականների ու հասարակական գործիչների՝ սեպտեմբերի 22-ին Արցախ կատարած այցին: Այս մասին հայտնում է ermenihaber կայքը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան արդեն քառորդ դար Ադրբեջանի հետ համերաշխության մեջ է գտնվում՝ վերջինիս «հողերի 1/5-ի օկուպացիային վերջ դնելու նպատակով»:
«Ադրբեջանի օկուպացված տարածքներ մեր 4 քաղաքացիների վերջերս կատարած այցելությունը, կատարվել է առանց պետական մարմինների հետ խորհրդակցելու, իրենց անհատական նախաձեռնությամբ և որևէ կերպ չի արտացոլում Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը»,- ասված է հայտարարության մեջ: