Կատալոնիայի իշխանությունները հայտնել են, որ 38 մարդ է տուժել ոստիկանության գործողությունների արդյունքում։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է կատալոնական կառավարությունը:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, տուժածների մեծ մասը թեթև վնասվածքներ են ստացել, ավելի լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել է 3 մարդ:
Հիշեցնենք, այսօր Կատալոնիայում անց է կացվում անկախության հանրաքվե, որը պաշտոնական Մադրիդը չի ճանաչում: