Կատալոնիա. 90%-ը քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին
Կատալոնիայի 2.02 մլն քաղաքացի կամ 90%-ը քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին: Այս մասին հայտարարել է Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչ Կորդի Տուրուլը՝ երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ: «2 միլիոն 20 հազար 144 մարդ քվեարկել է անկախության օգտին, կամ 90 տոկոսը, անկախության դեմ են 176 565 մարդ կամ 7 տոկոս, իսկ դատարկ քվեաթերթիկները կազմել են 45586 հատ կամ 2 տոկոս», - ասաց նա, հաղորդում է TASS-ը:
«Կարող ենք ասել, որ ներկայիս թվերը - վերջնական արդյունք է, քանի որ թվերը չեն փոխվելու», - հավելեց Տուրուլը: