Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հրաժարվել է ընդունել, որ հոլտեմբերի 1-ին Կատալոնիայում անկախության հանրաքվե է անցկացվել, հայտնում է La Vanguardia-ն:
«Կատալոնիայում ինքնորոշման ոչ մի հանրաքվե էլ տեղի չի ունեցել, և մեր օրենքի իշխանությունը մնում է նույնը», - հայտարարել է Ռախոյը Կատալոնիայում ընտրատեղամասերի փակվելուց հետո:
Վարչապետի խոսքերով, Կատալոնիայի բնակչության հիմնական մասը իրենց պահել որպես օրինավոր քաղաքացիներ և հրաժարվել են մասնակցել քվեարկությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական իշխանությունների տվյալներով քվեարկությանը մասնակցել է մոտ 3 մլն մարդ, ինչը տարածաշրջանի բնակչության մոտ 50 տոկոսն է կազմում: