ԱՄԷ-ում հոկտեմբերի 1-ից գզալիորեն ավելացել է սիգարետների, էներգետիկ և գազավորված ըմպելիքների համար նախատեսված ակցիզային հարկերը: Տեղացիները նոր ակցիզներն անվանում են «մեղքի հարկ», փոխանցում է newsru.co.il-ը:
Այսպես, ծխախոտի և էներգետիկ ըմպելիքների ակցիզները կրկնակի բարձրացել են, իսկ գազավորված ըմպելիքների հարկը ավելացել է 50 տոկոսով: ԱՄԷ-ում որոշում է ընդունվել հարկ սահմանվել նաև ավելացված արժեքի համար. այն կկազմի 5 տոկոս:
Այս միջոցառումները կոչված են փոխհատուցելու էներգակիրների գների անկման պատճառով բյուջեին հասցված վնասը: