Կատալոնիայի իշխանությունները մտադիր են Եվրոպական Միությունից պահանջել դիտարկել նախօրեին՝ հոկտեմբերի 1-ին, ինքնավարությունում տեղի ունեցած անկախության հանրաքվեի ժամանակ տեղ գտած մարդու իրավունքների խախտումները: Այս մասին հայտարարել է ինքնավարության կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը:
Հիշեցնենք, նախօրին՝ հանրաքվեի ժամանակ, բախումներ են տեղի ունեցել խաղաղ բնակչության և ոստիկանության միջև, ինչի արդյունքում մոտ հազար մարդ է տուժել: Ոստիկանության մի մասին ուղարկել էր պաշտոնական Մադրիդն, որը հանրաքվեի օրինականությունը չի ճանաչում:
Նախնական տվյալներով Իսպանիայից Կատալոնիայի անկախանալուն նախօրին կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսը: