Կատալոնիայում նախօրեին տեղի ունեցած բախումների ընթացքում, նախնական տեղեկություններով, հայեր չեն տուժել։ Այս մասին, NEWS.am-ի հաղորդմամբ, հայտնել է Բարսելոնայի հայկական մշակութային միության ատենապետ Տաթև Սուլյանը:
«Ես չեմ կարող ասել, թե ինչպես են քվեարկել հայերը, որովհետև ընդհանուր ուղղություն չկար։ Մարդիկ պիտի քվեարկեին իրենց կամքով։ Սակայն հիմնականում այն մարդիկ, որոնք չէին ցանկանում «այո» քվեարկել, չեն գնացել ընտրատարածք և չեն քվեարկել, քանի որ եթե գնային, անկախ նրանից, թե ինչպես կքվեարկեին, կօրինականացնեին հանրաքվեն», - ասել է նա:
Սուլյանի խոսքով, այս պահին Կատալոնիայում բախումներ չկան, աշխատանքային օր է, և մարդիկ գնում են աշխատանքի, սակայն հնարավոր է երեկոյան կրկին հանրահավաքներ լինեն: