Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը պաշտոնական այցով կժամանի Երևան և Բաքու՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց հետ, և տեղում ծանոթանալու տիրող իրավիճակին, փոխանցում է Panorama.am-ը:
Տարածաշրջանում գտնվելու ընթացքում պ-ն Շեֆերը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ կմասնակցի բարձր մակարդակի հանդիպումների: Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից։
«ԱՄՆ-ը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և կշարունակի ակտիվորեն աշխատել կողմերի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Պ-ն Շեֆերը որպես ԱՄՆ համանախագահ պաշտպանում է մեր վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի եռանախագահների շրջանում, այն է՝ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման,տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։