Ինդիանայից ամուսնական զույգը, որը 1.2 մլն դոլարի խաբել են Amazon առցանց խանութին, իրեն մեղավոր է ճանաչվել խարդախության համար, հայտնում է տեղական «The Star Press» թերթը:
Էրին և Լիա Ֆինանները հարյուրավոր կեղծ օգտահաշիվներ են բացել և էլեկտրոնիկա պատվիրել, որը ստանալուց անմիջապես հետո պահանջել են ապրանքի փոխարինում՝ բողոքելով, որ դրանք չեն աշխատում. համաձայն Amazon-ի կանոնների, պարտադիր չէ, որ կոտրված կամ փչացած ապրանքն ետ վերադարձվի նորը ստանալու նպատակով:
Այնուհետև «չաշխատող» էլեկտրոնիկան միջնորդի միջոցով շուկայական գներից ցածր գներով ամուսինները սկսել են վաճառել՝ արդյունքում վաստակելով 1.2 մլն դոլար:
Այժմ Էրին և Լիա Ֆինաներին սպասվում է մինչև 20 տարվա ազատազրկում: